Այստեղ բոլորս պետք է գրեինք որևէ լուսավոր նյութ, խոսք` ուղղված հայ մանուկներին` ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս:
Սակայն մենք դրա հնարավորությունը չունենք, որովհետև շուրջ կես դար առաջ այս օրը` հունիսի 1-ին ծնվել է երիցս նզովյալ ոմն մեկը, ով Հայոց աշխարհին միայն աղետ պիտի բերեր, ոչնչացներ մեր հայրերի սերնդի հաղթանակները, ուրանար Հայ Դատն ու Հայոց պահանջատիրությունը և մեզ հասցներ նոր ցեղասպանության հանգրվանին։
Անտոհմ ու անհայրենիք այդ ոմն մեկը մեզնից խլեց ազատագրված Արցախը, որով վերածնվում էր հայ ազգը, իր բաժին պատմական արդարության պայքարը տեղափոխում միջազգային
իրավա-քաղաքական հարթություն, որի համար Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները` Սփյուռքում բազում սերունդներ արդեն իսկ գերմարդկային ջանքեր էին գործադրել դեռ մինչև Հայաստանի անկախացումը։
Այդ ոմն մեկը սպանեց Արցախով ուժեղացող և միջազգային հարթակ իջնող պահանջատեր երկիրը, հայ մարդուն ստիպեց իր ձեռքերով այրել ի՛ր պապերից ժառանգած, ի՛ր ձեռքով կառուցած տունը և լքել Աղավնոն, Քարվաճառը, ամբողջ Արցախը։
Հազարամյակների պատմության մեջ առաջին անգամ հայաթափվեց Արցախը , որտեղ այսօր թշնամին ջնջում է մեր պատմա-մշակութային ժառանգությունը, որը համամարդկային ժառանգություն է։
Այդ ոմն մեկը իր հակահայ տեսակով գերազանցեց հայ ժողովրդի բոլոր թշնամիներին, ով ոչ միայն հայ ժողովրդի, այլև համաշխարհային պատմության մեջ մնալու է որպես մի երևույթ, ով անձնվիրաբար ծառայեց ու ծառայում է թշնամու շահին։
Եվ այսօր ամբողջ համացանցը լի է նզովքով` հայի նզովքով... որովհետև այս օրն աշխարհ է եկել մեզանից հայրենիք ու ապագա խլողը։
Ասում են` այսօր Վեդի է գնացել, մանուկներին պաղպաղակ է բաժանում։
Ի՞նչ երեսով է գնացել ու ինչպես է նայում հայոց նորահաս սերնդի աչքերին:
Ես պայմանականորեն կտեղադրեմ երկու լուսանկար, որից մեկը Հունուտի կիրճն է, մյուսը` Գանձասարը:
Մենք վերագտնելու ենք մեզ, մեր հայրենիքը:
Իսկ մեզնից հայրենիք խլողներն արժանանալու են հավիտենական նզովքի` իրենց սերունդներով: Մեր անմահացած հերոսների` Հայոց մայերի արցունքը հենց այնպես չի անցնելու:
Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ